Օվերչուկը և Մուստաֆաևը Կովսականում (Զանգելան) անցկացրել են ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը



ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Կովսականում (Զանգելան) անցկացրել են ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով ստորագրվել է արձանագրություն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:



 Հանդիպման ընթացքում քննարկվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործնական փոխգործակցության արդիական հարցերի ողջ համալիրը։


Քննարկումների հիմնական ուշադրությունը կենտրոնացված է առևտրատնտեսական, արդյունաբերական, էներգետիկ, տրանսպորտային-լոգիստիկ և ագրոարդյունաբերական համագործակցության ամրապնդման վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment