Պապոյան Գևորը Լաֆերի կորի մասին չի՞ լսել



Արձագանքելով ընդդիմության ծրագրային այն խոստմանը, ըստ որի՝ նախատեսվում է հարկերի կրճատմանը զուգահեռ ավելացնել ծախսերը՝ Պապոյան Գևորը հայտաարել է, թե դա ֆանտազիա է. պնդել է, թե չկա աշխարհում այնպիսի մի մեխանիզմ, որով դա հնարավոր լիներ, քանի որ որքան շատ հարկ, այնքան շատ թոշակ, աշխատավարձ ու մանկապարտեզ և հակառակը:

Ստատիկ հարկաբյուջետային մոդելի տեսանկյունից գուցե Գևորը ճիշտ է, սակայն աշխարհում վաղուց են մշակվել այնպիսի գործիքակազմեր, որոնք թույլ են տալիս հարկերի կրճագտմանը զուգահեռ խթանել տնտեսական աճը: Օրինակ՝ ամերկիկացի տնտեսագետ Լաֆերը մշակել էր մի մոդել, որով ապացուցվում էր, որ հարկերի կրճատումը թեպետ սկզբնական շրջանում պետության եկամուտների վրա բացասական ազդցություն է ունենում, սակայն ժամանակի մեջ այն իրեն արդարացնում է, քանի որ էապես մեծացնում է տնտեսական աշխուժությունը, խթանում գործարարությունը, կրճատում ստվերը և այլն: Այսինքն՝ ստեղծվում է բարենպաստ, գրավիչ բիզնես միջավայր՝ դրանից բխող մուլտիպլիկատիվ էֆեկտով: Հաշվի առելով այն, թե այս տարիներին որքան պարտք է վերցրել Նիկոլի Կառավարությոունն ու որքան է ծանրացել նույն արտաքին պարտքի բեռը, շատ հանգիստ կարելի էր այս մոդելը լայնորեն կիրառել՝դեֆիցիտը լրացնելով պատքով վերացրած փողով:

Անկասկած, միայն Լաֆերի կորով տնտեսական հրաշք չի կարող լինել, քանի որ դրա համար պետք են անվտանգային, դատաիրավական և ներդրումային կայուն երաշխիքներ, բայց այսօր դրանք էլ չկան ու չեն էլ լինելու, քանի դեռ Հայաստանում Նիկոլն է իշխանության, քանի դեռ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր Ադրբեջանն է հռչակվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment