Վաղարշյան 14/1 հասցեին հարակից` Վաղարշյան փողոցը հատող հետիոտնային անցումը կապամոնտաժվի

Վաղարշյան 14/1 հասցեին հարակից` Վաղարշյան փողոցը հատող հետիոտնային անցումը կապամոնտաժվի

16 ապրիլի 2026 – 15:22 AMT

PanARMENIAN.Net – Հետիոտնի անվտանգ տեղաշարժը ապահովելու, ինչպես նաև տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 17-ից փոփոխություն է կատարվելու Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման մեջ։

Վաղարշյան 14/1 հասցեին հարակից՝ Վաղարշյան փողոցը հատող հետիոտնային անցումը կապամոնտաժվելու է, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

«Հետիոտներին հորդորում ենք օգտվել Վաղարշյան և Հր.Քոչար փողոցների կամ Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկներում առկա կարգավորվող հետիոտնային անցումներից, որոնք հեռու են նշված հատվածից մոտ 100 մ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment