Համացանցում հայտնվել են iPhone 18 Pro սմարթֆոնների և Apple ընկերության առաջին ծալվող հեռախոսի տեխնիկական բնութագրերը, հայտնել են մասնագիտացված լրատվամիջոցները։
Սպասվում է, որ iPhone 18 Pro-ն և Pro Max-ը կթողարկվեն սեպտեմբերին։ Ըստ վերջին տվյալների՝ սմարթֆոնները կստանան 12 նոր գործառույթ։ Թեև ավելի վաղ կանխատեսվում էր ամբողջությամբ էկրանի տակ թաքնված Face ID համակարգ, նոր տեղեկությունները վկայում են, որ էկրանի տակ կտեղափոխվի միայն սենսորի մի մասը։ Սա թույլ կտա կրճատել Dynamic Island-ի չափսերը, սակայն այն դեռ տեսանելի կմնա։
Apple-ի առաջին ծալվող սմարթֆոնը, որը նախկինում հայտնի էր iPhone Fold անվամբ, շուկա կմտնի iPhone Ultra անվան տակ։ Սարքը կարող է ներկայացվել iPhone 18-ի հետ միաժամանակ կամ դրանից քիչ անց։ Նախնական տվյալներով՝ Ultra մոդելի գինը կսկսվի 2000 դոլարից։
Նշվում է նաև, որ Apple-ը թողարկել է iOS 26.4.1 և macOS 26.4.1 օպերացիոն համակարգերը։ Թարմացումները լուծում են iCloud-ի սինխրոնիզացման և նոր MacBook Air (M5) մոդելների Wi-Fi կապի խնդիրները։
