ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են վերսկսել բանակցությունները. Պակիստանի ԱԳՆ

ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են վերսկսել բանակցությունները. Պակիստանի ԱԳՆ

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը պատրաստակամություն են հայտնել մոտ ժամանակներս վերսկսել ուղիղ բանակցությունները։ Չնայած կողմերի միջև առկա փոխադարձ համաձայնությանը՝ հանդիպման երկրորդ փուլի հստակ վայրն ու ժամկետները դեռևս պաշտոնապես չեն հաստատվել։

Պաշտոնական Իսլամաբադը հատուկ ընդգծել է, որ ներկայումս գործող երկշաբաթյա հրադադարի ռեժիմը տարածվում է նաև Լիբանանի վրա, որի կայունությունը վճռորոշ նշանակություն ունի հետագա գործընթացների համար։ 

«Լիբանանում խաղաղության հաստատումն էական նշանակություն ունի խաղաղության բանակցությունների հաջողության համար»,- նշված է նախարարության հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment