Բաղադրատոմսեր հիվանդ կառավարության և հասարակության բուժման համար (ամբողջական տարբերակ)
Գրիգոր Բարսեղյան
Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր,
Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր
Տարբեր ժամանակներում հայտնի հասարակագետներից շատերը տվել են հայ ժողովրդի բնութագիրը։
Այս հոդվածում ես կներկայացնեմ իմ (գիտաշխատողի) կարծիքն այն մասին, թե ինչով է տառապում հայ ժողովուրդը և ինչպես հզորացնել նրան: Ընդ որում, մենք առաջարկում ենք ոչ թե ինչ-որ երևակայական գնահատականներ ու այլաբանություններ, այլ կոնկրետ քայլեր, որոնք պետք է անի թե ժողովուրդը, թե կառավարությունն ու ընդդիմությունը՝ ուժեղ պետություն ստեղծելու համար։
Կետ 1
Ոչ կառավարությունը, ոչ ընդդիմությունը չնչին իսկ չափով չեն
պատկերացնում պետության խնդիրները
Երբևէ մտածել եք այն մասին, թե ինչու պատմության մեջ այդքան մեծ ուշադրություն է դարձվել իշխանության օրինականությանը և շարունակականությանը (փարավոններ, թագավորներ, արքաներ, սուլթաններ, շահեր): Այն շատ պարզ բացատրություն ունի: Միայն մեծ տիրակալների օրոք են ձևավորվել պրոֆեսիոնալ համայնքներ, որոնք ունակ էին կառավարել երկրները (քահանաներ, իմաստուններ, վեզիրներ և այլն): Հետևաբար, առաջնային հարցը իշխանության օրինականությունն ու շարունակականությունն էր, քանի որ միայն այդպես կարելի էր հասնել պետության կառավարման պրոֆեսիոնալիզմին, միայն այդպես կարող էին պահպանվել պետության կառավարման մասին գիտելիքները:
Հնագույն ժամանակներում սովորական մարդիկ շատ հեռու էին այդ ամենից:
Բարեբախտաբար, այդ ժամանակներում, երբ հիմնական զբաղմունքը պատերազմն էր, ռազմական մասնագետները ընտրվում էին բավականին պարզ՝ մարդիկ տեսնում էին ով է լավ կռվում։
Նորագույն ժամանակներում իրավիճակն արմատապես փոխվել է։ Արդեն Բիսմարկի ժամանակներում հասկացան, որ դպրոցական բարեփոխումները շատ ավելի են որոշում պետության ուժը (և նույնիսկ նրա ռազմական ներուժը):
Ավելին։ Նորագույն ժամանակներում պետության ուժը որոշվում էր նրանով,
թե ինչպիսի մասնագետներ են ընդգրկված պետության կառավարման մեջ, ամենատարբեր ոլորտներում։
Հիմա տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում պետության կառավարումը Հայաստանում։ ԽՍՀՄ-ից հետո Հայաստանում պետությունը չի զբաղվել առավել մասշտաբային ոլորտներով՝ արդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ։ Դրանով զբաղվում էին տեղի օլիգարխները, հարուստներն ու ժողովուրդը։ Պետությունը զբաղվում էր միայն գիտությամբ, ռազմական գործով, պետական կառավարման հարցերով, մասամբ նաև՝ բժշկությամբ և բանկային գործունեությամբ։
Այստեղ անհրաժեշտ է նշել, որ պետության ուշադրությունը
պետք է ուղղված լիներ հիմնականում գիտությանը և ռազմական գործին՝
դա ըստ կարևորության 80 տոկոս է կազմում:
Այսպիսով, Հայաստանը 80 տոկոսով կախված է նրանից, թե
որքանով են ճիշտ ընտրված պրոֆեսիոնալ պաշտոնյաները
գիտության և ռազմական ոլորտում:
Վերջինս էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանը 80 տոկոսով
կախված է նրանից, թե որքանով է կառավարությունը ճիշտ հասկանում,
ինչ է պրոֆեսիոնալիզմը գիտության և ռազմական ոլորտում:
Այլ կերպ ասած, ամեն ինչ կախված է նրանից,
թե կառավարությունը արդյոք հասկանում է, թե ոչ,
ինչ է իրենից ներկայացնում վարկանիշային համակարգը
գիտության և ռազմական ոլորտում:
Հիմա տեսնենք, թե Հայաստանում հասկանում են արդյոք պրոֆեսիոնալների ընտրության կարևորությունը։
Սկսենք նրանից, որ Հայաստանի բոլոր հետխորհրդային կառավարիչների օրոք պրոֆեսիոնալիզմի (վարկանիշային համակարգի) ըմբռնումը կամ համակարգային չէր (քաոսային) կամ ամբողջովին հակապետական էր։
Գործընթացները բնութագրելու և նկարագրելու համար այստեղ մենք կօգտագործենք «գաղափարազուրկ կառավարչական ամբոխ» արտահայտությունը, այն մարդկանց համար, ովքեր բացարձակապես պիտանի չեն այս ոլորտը կառավարելու համար և չունեն որևէ մտահաղացում: Նկատենք, որ նման կենդանին կարող է նույնիսկ գիտական աստիճաններ ունենալ։
Եվ ուրեմն, Հայաստանի բոլոր կառավարիչների օրոք պաշտոնյաներըհիմնականում հավաքագրվել են գաղափարազուրկ կառավարչական ամբոխից:
Նման պաշտոնյաները շահագրգռված են պետական մակարդակով ընդունել սխալ որոշումներ, սխալ չափանիշներ, այն պարզ պատճառով, որ ցանկացած ճիշտ որոշում պետք է առաջին հերթին պահանջի իշխանությունից հեռացնել նման ամբոխը։
Այսպիսով, այդ նախիրը հետաքրքրված է
հայ ժողովրդի ներքին ցեղասպանության մեջ:
Տես իմ հոդվածը՝ «Ներքին ցեղասպանությունը Հայաստանում (Ամբողջական տարբերակ)», https://nt.am/ru/news/332897/
Դիտարկենք, օրինակ, գիտության իրավիճակը: Այստեղ այսօր գործում են անհեթեթ չափանիշներ, որոնք պարտադրված են կառավարչական ամբոխի կողմից, կամ ավելի ճիշտ՝ չի գործում ոչ մի չափանիշ։ Այն մասին, որ գոյություն ունեցող չափանիշներն անհեթեթ են, ավելին՝ հանցավոր, տես իմ հոդվածը՝ «ՀՀ գիտության ոլորտում բազմակողմ հանցագործությունների մասին։ Փաշինյանը պարտավոր է համապատասխան քննչական գործընթաց սկսել Գիտության կոմիտեի նկատմամբ»,https://nt.am/ru/news/351114/
Գիտության ճիշտ չափանիշների մասին տես իմ երրորդ հոդվածը՝ «Հայաստանի Գիտություն։ Ինչ է սպասվում նրան ապագայում: Այսօրվա հիմնական հարցը» https://nt.am/ru/news/349051/
Ինչ եզրակացության ենք հանգում։
Երկիրը (կառավարությունը, ընդդիմությունը, ժողովուրդը) անգործունակ է, եթե չեն մշակվել, չեն հասկացվել տարբեր ոլորտներում պրոֆեսիոնալիզմի չափանիշները: Հասկանալի է, որ պրոֆեսիոնալիզմի չափանիշները ըմբռնելուց հետո անհրաժեշտ է ի հայտ բերել երկրի մասնագետներին։
Անհրաժեշտ է ընդգծել, որ ոչ կառավարությունը, ոչ ընդդիմությունը գաղափար չունեն նշված պրոֆեսիոնալիզմի մասին։ Եվ պրոֆեսիոնալիզմի նշված չափանիշները հաճախ ամենևին էլ ակնհայտ չեն։
Երկրի առողջացման մեր առաջին առանցքային բաղադրատոմսը
վերաբերվում է հենց պրոֆեսիոնալիզմի չափանիշների մշակմանը։
Որոնք պետք է լինեն մեր հետագա քայլերը:
Հիմա Հայաստանը մի երկիր է, որտեղ ոչ մի առողջ գաղափար չի կարող ներդրվել։
Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ինչ-որ տիեզերական կամ երկնային ուժեր Հայաստան կբերեն ամենատարբեր ոլորտներում հնարավոր լավագույն խորհուրդները: Հարց, ի՞նչ տեղի կունենա Հայաստանում, ի՞նչ կփոխվի կառավարության կամ ընդդիմության համար: Կարող եք վստահ լինել, որ ոչ կառավարությունում, ոչ էլ ընդդիմության մեջ որևէ մեկը չի լսի տիեզերական կամ երկնային նման խորհուրդներ: Ինչո՞ւ։ Շատ պարզ։ Եվ կառավարությունը, և ընդդիմությունը հիմնականում կազմված են ոչ պրոֆեսիոնալներից, որոնց համար երկրում ցանկացած ճիշտ որոշում ընկալվում է որպես սպառնալիք իրենց անձնական բարեկեցությանը։
Հետևաբար, պետք է երկրում ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք կարող են ստիպել իշխանություններին հետևել պրոֆեսիոնալների խորհուրդներին։
Երկրի բուժման մեր երկրորդ առանցքային բաղադրատոմսը
վերաբերվում է մեխանիզմների մշակմանը, որոնք կստիպեն երկրին լսել մասնագետների կարծիքը։
Հայաստանը կարող է դառնալ աշխարհում առաջին փոքր երկիրը,
որտեղ կկառավարեն պրոֆեսիոնալները, եթե կիրառվեն
վերը նշված առաջին և երկրորդ առանցքային բաղադրատոմսերը:
Կետ 2
Գիտության մեջ պրոֆեսիոնալիզմի չափանիշները և
բուժման առաջին առանցքային դեղատոմսը
Հիմա անցնենք վերը նշված, առանցքային առաջին և երկրորդ բաղադրատոմսերին, որոնք կիրառվում են գիտության ոլորտում: Ինչպես նշվեց վերևում, դա ռազմական հարցի հետ միասին կազմում է երկրի համար կարևորության 80 տոկոսը։
Մենք արդեն վերը նշեցինք, որ մեզ մոտ այժմ գիտության մեջ գործում են միայն սորոսական չափորոշիչները՝ հաշվարկվում է, թե ով որքան միավոր է հավաքել հրապարակումներից։
Այստեղ տեղին է ևս մեկ անգամ ընդգծել, որ նախարարության և Գիտության կոմիտեի հորինած, այս պահին գոյություն ունեցող օրենքները գիտության հետ որևէ կապ չունեն: Այդ օրենքները խորապես անբարոյական են, ավելին՝ հանցավոր (տես վերը մեջբերված հոդվածները)։ Բավական է ասել, որ վերը նշված դասակարգման միակ, ճիշտ չափանիշը ոչ մի նախադասությամբ նշված չէ այս օրենքներում: Պատկերացրեք, որ կոմիտեի կանոններով լեգենդար մաթեմատիկոս Ս. Մերգելյանը կլինի ոչ այլ ինչ, քան կրտսեր գիտաշխատող:Սա այնքան անբարոյական ու հանցավոր վերաբերմունք է Հայաստանի գիտության նկատմամբ, որ տեղին է արդեն խոսել Կոմիտեի Հայաստանի դեմ թշնամական գործողությունների մասին։
Փաշինյանն անընդհատ խոսում է տարբեր տեսակի հանձնաժողովների ստեղծման մասին։ Բացարձակ անիմաստ զբաղմունք է, քանի որ հանձնաժողովներում չկան մարդիկ, որոնք գոնե հազարերորդ մասով պրոֆեսիոնալներ լինեն։ Դա նման է մանկապարտեզի երեխաներից հանձնաժողով ստեղծելուն:
Տվյալ իրավիճակը ստեղծել են Նիկոլ Փաշինյանի պաշտոնյաները։ Սակայն իրավիճակը շատ ավելի վատ է։ Բանն այն է, որ իշխանության ձգտող բոլոր ընդդիմադիր ուժերից և ոչ մեկը չնչին պատկերացում չունի այդ ամենի մասին։ Հենց ընդդիմադիր ուժերը պետք է իշխանություններին հուշեն, թե ինչն է ճիշտ և օգտակար երկրի համար։
Այնպես որ, բարելավման ոչ մի հույս չկա, եթե իշխանությունն ու ընդդիմությունը
չհասկանան, թե ինչպես է գնահատվում գիտնականների պրոֆեսիոնալիզմը։
Այժմ եկեք պարզաբանենք, թե ինչպես պետք է որոշվեն բարձրակարգ գիտնականների վարկանիշները: Այս առիթով տես վերը նշված իմ երրորդ հոդվածը, որտեղ ամեն ինչ մանրամասն նկարագրված է:
Գիտական աշխատանքի արժեքը որոշվում է
աշխարհում հայտնի այլ մասնագետների կարծիքներով:
Դա գիտնականների վարկանիշի միակ, ճիշտ չափանիշն է։ ԴԱ ԱՔՍԻՈՄ Է:
Մեկնաբանություններ այս առիթով:Իրականում նման համակարգը ԽՍՀՄ-ում աշխատել է մինչև 1970-ականների վերջը։ Հանրապետական ակադեմիաների ակադեմիկոսների հավակնորդները դիմել են ԽՍՀՄ ակադեմիկոսներին՝ խնդրելով կարծիքներ հայտնել հանրապետական ընտրությունների համար: Շատերը նման արձագանքներ են ստացել։ Հաճախ դրանք կես էջ կազմող երաշխավորություններ էին։ Եվ, մեծ մասամբ, նման կես էջերը որոշում էին հանրապետական ընտրությունների արդյունքները։ Այստեղ ամեն ինչ կախված էր ԽՍՀՄ ակադեմիկոսի կարգավիճակից, «քաշից»։ Լավ կամ վատ էր դա աշխատում, քանի որ ընտրությունների արդյունքները որոշվում էին ավելի առաջադեմ մասնագետների՝ ԽՍՀՄ ակադեմիկոսների գնահատականներով։ Այնուամենայնիվ, 1970-ականների մոտ կեսերից այն դադարեց աշխատել: Բանն այն է, որ ԽՍՀՄ-ն այդ ժամանակ ողողված էր գանձագողությամբ և կաշառակերությամբ, և դա տարածվեց նաև ԽՍՀՄ ակադեմիայի վրա։ 1980-ականների սկզբից այն դադարեց աշխատել: Ամեն ինչ սկսեց որոշվել ներքին ընտրությամբ, կաշառքներով, մեքենայություններով։
Հիմա տեսնենք, թե ինչ ենք առաջարկում այս տեսանկյունից։ Մենք առաջարկում ենք մեր գիտնականների գնահատականներում հաշվի առնել աշխարհում հայտնի մասնագետների ակնարկները: Այդ արձագանքները պետք է վերցվեն գիտական ամսագրերի հրապարակումներից: Օրինակ՝ տվյալ գիտնականի վերաբերյալ տարբեր գիտական հրատարակություններում կան մեջբերումներ այն մասին, որ նա ստեղծել է նոր տեսություն կամ ստացել է ակնառու արդյունք: Միթե դա հազար անգամ ավելի արժեքավոր չէ, քան ԽՍՀՄ ակադեմիկոսների կարծիքները։ Ի վերջո, այդ գիտնականը շփվում է ակադեմիկոսների հետ, խնդրում է նրանց կարծիքը՝ այստեղ կարող է լինել ցանկացած խարդախություն: Իսկ ես առաջարկում եմ, որ գիտնականի մասին կարծիքը վերցված լինի գիտական հրատարակությունից, անկախ աղբյուրից՝ այստեղ ոչ մի մեքենայություն չի կարող լինել։
Պրոֆեսիոնալիզմի այս չափանիշների ընդունումը
իշխանության, ընդդիմության և ժողովրդի կողմից
Հայաստանում գիտության բուժման առաջին առանցքային բաղադրատոմսն է։
Հետագա քայլերն ակնհայտ են։
Քայլ 1։ Բոլոր գիտական աշխատողները (գիտնականները) պետք է անցնեն վերաատեստավորում իրենց գիտական վարկանիշները հաստատելու համար, օգտագործելով գիտնականների դասակարգման նշված ճիշտ չափանիշները:
Այսպիսով, կսահմանվեն բոլոր գիտնականների վարկանիշները
որոշված տվյալ գիտնականի միջազգային ճանաչմամբ:
Քայլ 2։ Ակնհայտ է, որ առաջին (մոտավորապես 30) գիտնականները, ովքեր ունեն ամենամեծ նոր գիտական վարկանիշները, պետք է դիտվեն որպես երկրի գիտության Խորհրդատուներ:
Այսպիսով, կբացահայտվեն գիտության խորհրդատուները՝
պետության առավել արժանի գիտնականները
միջազգային ճանաչմամբ որոշված վարկանիշներով:
Մեկնաբանություն այս հարցում երկրի հրեշավոր վիճակի մասին:
Մինչեւ օրս պետության գիտության ոլորտում որպես խորհրդական հանդես է եկել Ակադեմիկոսների Ինստիտուտը։ Սակայն 1970-ականներից հետո ակադեմիկոսների ընտրությունները [երբ ամեն ինչ եղել է ավելի կամ պակաս պարկեշտ) վերածվել են ավազակային քաշքշուկների (որտեղ ամեն ինչ որոշվում էր ոչ թե հավակնորդների գիտական վաստակով, այլ այն հանցավոր խմբավորման (մաֆիայի) սոցիալական քաշով, որին պատկանում էր հավակնորդը՝ կաշառքներով, մեքենայություններով]։
Ցույց տալու համար, թե ինչ այլանդակության է հասել այս բոլորը, բերեմ միայն մեկ, ապշեցուցիչ փաստ։ Երբ ապագա ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ակադեմիկոս էր ընտրվում, չուներ ոչ մի ավելի կամ պակաս պարկեշտ գիտական գնահատական։ Այդ նույն ժամանակ իմ աշխատանքների երեք ուղղություններ աշխարհում հայտնի գիտնականների կողմից ընդունվում էին որպես նոր տեսություն։ Ցանկացած մեկը պարզ կտեսնի այդ դեպքերի միջև եղած տիեզերական տարածությունը։ Ավելին Ռադիկ Մարտիրոսյանը դարձավ ակադեմիայի նախագահ, իսկ ես նույնիսկ չդիմեցի ակադեմիկոս դառնալու համար [քանի որ չեմ ընդգրկվել հանցավոր խմբավորման (մաֆիայի) մեջ և չէի պատրաստվում կաշառք տալ ու մասնակցել մեքենայություններում]:
Թող ակադեմիկոսներից որևէ մեկը փորձի ինչ-որ կերպ արդարացնել նման իրավիճակը: Ակնհայտ է, որ անբարոյականությունը չափ ու սահման չունի։ Պարզ է, որ նման Ակադեմիան իրավունք չունի խորհրդատու լինել պետությունում։ Այնպես որ, մեզ անհրաժեշտ է Գիտության խորհրդատուների նոր ինստիտուտ, որը կազմված կլինի միջազգային ճանաչմամբ սահմանված վարկանիշ ունեցող գիտնականներից:
Այսպիսով, վերն առաջարկված
գիտության ոլորտում պետության, միջազգային ճանաչմամբ որոշված վարկանիշներով, առավել արժանի խորհրդականներին
ի հայտ բերելը
երկրի համար առաջնային կարևորության խնդիր է։
Կետ 3.
Երկրի բուժման մեր երկրորդ առանցքային բաղադրատոմսը՝
մեխանիզմների մշակում, որոնք ստիպում են երկրին լսել գիտնականների կարծիքը
Լավ։ Մենք հասկացանք գիտական աշխատողների (գիտնականների) վարկանիշների հետ կապված իրավիճակը: Հասկացանք՝ գիտության ոլորտում ինչպես ձևավորել պետության առավել արժանի խորհրդականների ինստիտուտը (միջազգային ճանաչմամբ որոշված վարկանիշներով)։
Եվ ի՞նչ։ Չէ որ պաշտոնյաները իրենց ճնշող մեծամասնությամբ անգրագետ են և, որ ավելի վատ է, հանդես են գալիս Հայաստանի համար կործանարար առաջարկներով։ Նրանք վարկանիշների մասին ցանկացած խոսակցություն ընկալում են որպես սպառնալիք իրենց անձնական բարեկեցությանը, քանի որ իրենք զրոյական վարկանիշ ունեն։
Այսպիսով, մեզ խիստ անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ, որոնք ստիպում են պաշտոնյաներին (և ընդհանրապես երկրին) լսել պրոֆեսիոնալների կարծիքը։
Իմ մի շարք հոդվածներում (հրապարակումներում) առաջարկել եմ դրա մեխանիզմը։ Կրկնեմ դա այստեղ:
Մենք ելնում ենք նրանից, որ գիտության խորհուրդն արդեն հաստատված է։ Ակնհայտ է, որ անգրագետ պաշտոնյաները (նախարարությունում և գիտության կոմիտեում) գիտությանը վերաբերվող այս խորհուրդը կընկալեն որպես իրենց համար ինչ-որ տհաճ հանգամանք, որը կսահմանափակի սեփական անպատժելիությունը։ (Որտեղ եք տեսել անգրագետ մարդու, ով սիրում է գրագետների խորհուրդները։
Բաղադրատոմսը, որն առաջարկում ենք որպեսզի անգրագետ պաշտոնյաները ականջալուր լինեն գիտության խորհրդին շատ հասարակ է:
Նախ՝ Խորհուրդները չպետք է դիտարկվեն որպես ենթակա պաշտոնյաներին։
Երկրորդ, Խորհուրդները պետք է իրավունք ունենան դիմելու
վարչապետի և նախագահի գրասենյակներ և նույնիսկ ժողովրդին,
եթե պաշտոնյաներն անտեսում են իրենց խորհուրդները, առաջարկությունները և,
պահանջել հանրային վարույթ:
Այս իրավունքները պետք է օրենսդրորեն վերապահված լինեն Խորհուրդներին:
Պարզ է, որ դա անգրագետ պաշտոնյաներին կստիպի լսել մասնագետների կարծիքը։
Սա է մեր երկրորդ առանցքային բաղադրատոմսը (գիտության ոլորտում)
և իշխանությանը, և ընդդիմությանը, և ժողովրդին ապաքինելու համար։
Կետ 4.
Բաղադրատոմսեր ռազմական գործերում
Այստեղ ներկայացված գիտությանը վերաբերող գաղափարները բազմիցս են հրապարակվել։
Դա հանգեցրեց նրան, որ ինձ սկսեցին դիմել այլ ոլորտների (մասնավորապես ռազմական գործի և բժշկության) ներկայացուցիչներ, հույս ունենալով, որ գիտության ոլորտի զարգացումները ինչ-որ կերպ կկիրառվեն իրենց ոլորտներում։
Հատկապես հետաքրքիր էր մեր համատեղ աշխատանքը ժամանակակից Հայաստանի ականավոր գործիչ Վահան Շիրխանյանի հետ։ Նա, մասնավորապես, Վազգեն Սարգսյանի տեղակալն էր՝ միակը, որին լսում էր սպարապետը)։
Մենք հույս ունեինք ռազմական ոլորտում գիտության համար նմանօրինակ ճիշտ կառուցվածք մշակել։
Գիտության և ռազմական ոլորտներում իրավիճակները շատ տարբեր էին։ Եթե գիտության դեպքում մենք առանձնացնում էինք առավել անհրաժեշտ մասնագետներին՝ օգտագործելով նրանց միջազգային ճանաչումը, ռազմական գործի դեպքում անհրաժեշտ էր ապավինել ներքին տեղեկատվությանը, որը հաճախ գաղտնիություն ուներ:
Շիրխանյանի կողմից այս թեմայով բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել։ Հաճախ դրանք անցնում էին իմ տանը։ Դրանց մասնակցել են բազմաթիվ բարձրաստիճան ռազմական մասնագետներ, այդ թվում արտասահմանից ժամանած հայ գեներալներ։ Մենք սկսեցինք որոշակի եզրակացությունների գալ։ Բայց դժբախտություն պատահեց՝ Շիրխանյանը մահացավ անցած ամռանը։
Ստորև հակիրճ ներկայացնում եմ այն եզրակացությունները, որոնց հանգել ենք այս քննարկումների արդյունքում։
Մեր հիմնական գաղափարները նույնն էին, ինչ գիտության դեպքում՝ ի հայտ բերել հիմնական պրոֆեսիոնալներին և ստեղծել ռազմական գործում խորհրդականների ինստիտուտ (մեր առաջին բաղադրատոմսն է), օրենսդրորեն օժտել խորհրդականների ինստիտուտը վարչապետի և նախագահի գրասենյակներ դիմելու իրավունքով, եթե պաշտոնյաները անտեսում են իրենց խորհուրդները, առաջարկությունները (մեր երկրորդ բաղադրատոմսը)։
Կարծում եմ, որ գաղափարը հասկանալի է, և մնում է միայն նշել թե
ինչպես ենք խորհուրդ տալիս ձևավորել խորհրդականների ինստիտուտ ռազմական ոլորտում:
Պարզ է, որ ռազմական գործում խորհրդականների ինստիտուտում պետք է ընդգրկվեն ամենահեղինակավոր ռազմական ինստիտուտները (ակադեմիաները) ավարտած մարդիկ։ Ընդ որում, քանի որ շատ հայեր ապրում են արտերկրում, պարտադիր չէ, որ նրանք լինեն Հայաստանի քաղաքացիներ։ Այդպիսիք թող խորհուրդներ տան։ Իսկ խորհրդականների ընդհանուր ինստիտուտը միշտ կորոշի այդ խորհուրդը գործնական է, թե ոչ։ Իհարկե, խորհրդականների ինստիտուտի կարևոր մաս պետք է կազմեն ինչպես Հայաստանում աշխատանքային փորձ ունեցող հետախուզության մասնագետները (ինչպես, ասենք, Վլադիմիր Պողոսյանը), այնպես էլ համապատասխան փորձ ունեցող օտարերկրացիները:
Այստեղ կա մի շատ տհաճ պահ, որը հատուկ ուշադրություն է պահանջում։
Բանն այն է, որ պատմական հանգամանքների բերումով Հայաստանում կան շատ մեծ թվով բարձրաստիճան սպաներ, որոնք չունենալով ռազմական կրթություն, ստացել են մեծ ուսադիրներ կաշառքի կամ իշխանությունների հետ կապերի պատճառով։ Նրանց մեջ կան մարդիկ, ովքեր ինչ-որ բան արժեն: Բայց մեծամասնությունը երկրի համար ավելորդ ու վնասակար բալաստ է։ ՈՒրեմն խորհուրդներում պետք է ընդգրկվեն նրանք, ովքեր լավ գիտեն այդ իրավիճակը և կարող են օգնել խորհուրդներով, այդ օգտակար կամ անօգուտ սպաներին տարբերակելու:
Կետ 5.
Բաղադրատոմսեր բժշկության մեջ
Նախորդ 4 կետերից պետք է պարզ լինի ցանկացած ոլորտի համար երկու հիմնական բաղադրատոմս սահմանելու ընդհանուր սխեման՝ դա այդ ոլորտում պրոֆեսիոնալիզմի ըմբռնումն է, այդ ըմբռնման հիման վրա առավել առաջադեմ մասնագետների ընտրությունը, որոնցից ստեղծվում է այդ ոլորտում խորհրդականների ինստիտուտը (բաղադրատոմս առաջին)և այդ ինստիտուտին պաշտոնական լիազորությունների շնորհումը (բաղադրատոմս երկրորդ):
Երկրորդ բաղադրատոմսը նույնն է բոլոր ոլորտներում։
Այսպիսով, բժշկության դեպքում մենք պետք է խոսենք միայն այն մասին, թե ով է արժանի լինել բժշկության խորհրդատուների ինստիտուտի անդամ: Մնացած ամեն ինչ արդեն նկարագրված է վերևում:
Բժշկությունը գիտության մի մասն է: Այսպիսով, ակնհայտ է, որ բժշկության խորհրդատուների ինստիտուտը պետք է ներառի բժշկության ոլորտում առավել առաջադեմ գիտնականների: Իսկ առավել առաջադեմ գիտնականները կորոշվեն ճիշտ այնպես, ինչպես առաջարկվում է 2-րդ կետում, ընդհանրապես գիտնականների համար: Խորհրդականների մյուս մասը կլինեն այն բժիշկները, ովքեր առավել արդյունավետ բուժում են որոշակի հիվանդություններ և որպես այդպիսին տարածաշրջանային ճանաչում են ստացել: Երրորդ կարգի խորհրդականների ընտրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ ընդհանրապես բժշկությունը նույնպես համապարփակ կոռումպացված ոլորտ է, և այստեղ պետք կգան մասնագետներ, որոնք խորապես կհասկանան այդ կոռուպցիոն ոլորտները՝ այդպիսիք, իրենց խորհուրդներով, կարող են հանգեցնել բժշկության ոլորտում կոռուպցիայի հետ կապված իրավիճակի շտկմանը:
Նշված երեք կատեգորիաների առավել առաջադեմ մասնագետները կկազմեն բժշկության խորհրդատուների ինստիտուտը:
Կրկնենք։
Հայաստանը կարող է դառնալ աշխարհում առաջին փոքր երկիրը,
որտեղ կկառավարեն մասնագետները, եթե նրանում կիրառվեն
վերը նշված առաջին և երկրորդ առանցքային բաղադրատոմսերը
գիտության, ռազմական գործի և բժշկության բնագավառներում:
Կետ 6.
Պրոֆեսիոնալիզմի համապարփակ անտեսում
իշխանությունների և ընդդիմադիր ուժերի կողմից
Այն, որ Փաշինյանի թիմում պաշտոններում պակասավորներ են նշանակվում, կասկած չի հարուցում՝ Փաշինյանի գրեթե բոլոր պաշտոնյաները պրոֆեսիոնալ չեն։ Համենայնդեպս, Փաշինյանի թիմում ոչ ոք չի քննարկում այն հարցը, թե կան արդյոք այդ պաշտոնի համար հազար անգամ ավելի պատրաստված մասնագետներ, քան նրանք, ովքեր զբաղեցնում են այդ աթոռը։ Ի վերջո, ակնհայտ է, որ պաշտոնում ճիշտ նշանակման չափանիշն այն է, որ նշանակվածը լավագույն մասնագետներից մեկն է։
Սակայն իրականում իրավիճակը շատ ավելի վատ է։
Բանն այն է, որ ընդդիմության մեջ, ոչ ոք չի հասկանում երկրի կառավարման գործում բանիմաց մարդկանց, պրոֆեսիոնալների ներգրավման կարևորությունը։ Ավելի վատն այն է, որ նրանք չեն հասկանում, պատկերացում չունեն, թե ինչ է պրոֆեսիոնալիզմը տվյալ ոլորտում։ (Ինչպես վերը ցույց տվեցինք, գիտության դեպքում դա ամենևին էլ պարզ հարց չէ, որը չզարգացած մարդիկ կարող են անմիջապես հասկանալ): Յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ մտածում է, որ գալով իշխանության իրենք իրենց դիլետանտներին կնշանակեն պաշտոնների, և ամեն ինչ իրենց մոտ կստացվի։ Ոչինչ չի՛ ստացվի:
Ասվածը ցույց տանք Գուրգեն Սիմոնյանի կուսակցության օրինակով, քանի որ հենց նրա կուսակցությունն է հայտարարում, որ «գիտելիքահենք» (մերիտոկրատական) է, հետևաբար պետք է առավել ուշադիր լինի պրոֆեսիոնալների նկատմամբ:
Գուրգեն Սիմոնյանը հայտարարում է, որ իր մոտ հավաքել է պրոֆեսիոնալների (որոնք պատգամավոր ու մեծ պաշտոնյա կդառնան) կուսակցության հաղթանակի դեպքում: Տեսնենք, թե ինչ են իրենցից ներկայացնում նրա մասնագետները։ Նրանք հիմնականում 70-75 տարեկան մի քանի մարդիկ են, ովքեր խորհրդային տարիներին ղեկավարում էին փոքր ձեռնարկություններ մեծ սովխոզների կամ փոքր քաղաքների մակարդակի, որոնց բնակչությունը մի քանի հազար մարդ էր: Այսինքն՝ իրենց համար լավագույն ժամանակում նրանք կարող էին ղեկավարել Հայաստանի բնակչության մեկ հազարերորդը (փոքր քաղաքի չափ)։ Մինչդեռ Սիմոնյանը հայտարարում է, որ իր «պրոֆեսիոնալները» ապագա Հայաստանն ավելի լավ են ղեկավարելու, քան որևէ մեկը:
Այս մարդն այդպես է ըմբռնում գիտելիքահենքությունը (մերիտոկրատիան): Ի՞նչ ասել: Ասելու բան չկա:
Մյուս ընդդիմադիրների վիճակն ավելի վատ է։ Շատերն այսօր խոսում են այն մասին, որ կառավարման մեջ պետք է պրոֆեսիոնալներ ընդգրկվեն։ Բայց շատերը պարզապես զրոյական պատկերացում ունեն այն մասին, թե ինչ բան է պրոֆեսիոնալը:
Հոդված 7.
Ով իրավունք ունի հավակնել իշխանության երկրում
Ինչպես ցույց տվեցինք Հայաստանում գլխավոր խնդիրների 80 տոկոսը կենտրոնացած է գիտության, ռազմական, բժշկության ոլորտներում և Հայաստանում չկա մի ուժ, որը պատկերացնի, թե ինչպես վարվել այդ ամենի հետ։
Վերևում մենք կետ առ կետ առաջարկեցինք, թե ինչպես պետք է լուծել խնդիրների նշված 80 տոկոսը։ Իմ առաջարկած որոշումներում տարբեր ոլորտներում խորհրդականների ինստիտուտները պետք է շատ կարևոր դեր ունենան (ոչ պակաս կարևոր, քան ԽԾԲ-ով նշանակած նախարարները)։
Սա երաշխավորում է, որ երկրի կառավարմանը մասնակցում են պրոֆեսիոնալներ։
Ակնհայտ է, որ երկրում իշխանության հավակնող ցանկացած ուժ կամ պետք է ընդունի մեր առաջարկները, կամ ներդնի պետության կառավարման մեջ պրոֆեսիոնալների ընտրության և նրանց գիտելիքների օգտագործման իր սխեման: Այստեղ պետք է նշել, որ մինչ այժմ պրոֆեսիոնալների գիտելիքների օգտագործման համար ոչ մի սխեմա չի եղել, բացի այն, ինչ մենք առաջարկում ենք այստեղ:
Այսպիսով, եթե ինչ-որ ուժ հավակնում է իշխանության նա պետք է հայտարարի, որ գիտության գծով իր խորհրդատուն այն պրոֆեսիոնալն է (ով, ասենք, տեսություն է կառուցել կամ ակնառու արդյունք ստացել), ռազմական գծով խորհրդատուն այն մասնագետն է (ով, ասենք, ավարտել է այսինչ ռազմական ակադեմիաները), բժշկության գծով խորհրդատուն այն մասնագետն է (ով, ասենք, եզակի վիրահատություններ է կատարում ԱՊՀ-ում տվյալ ոլորտում)։
Այդ դեպքում այն ուժերը, որոնք չեն առաջադրում իրենց խորհրդականներին (կամ որոնց խորհրդականներն ավելի թույլ են), պարզապես կխայտառակվեն ընտրությունների ժամանակ։
Մեկնաբանություն պատմության կարճ ժամանակահատվածի մասին, երբ ճիշտ նշանակումներ են եղել:
Տեր-Պետրոսյանի օրոք ինչ-որ փորձարարական, սկզբնական շրջան կար, երբ պաշտոնների որոշ նշանակումներ խելամիտ էին լինում։ Ոչ թե այն պատճառով, որ Տեր-Պետրոսյանը ճշմարիտ կամ խելամիտ նախագահ էր, այլ այն պատճառով, որ այդ ժամանակ պատգամավորների ու պաշտոնյաների հիմնական մասը համալսարանի նախկին աշխատակիցներ էին։ Աշխատանքի են ներգրավվել այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են ականավոր ֆիզիկոս Վիլեն Հարությունյանը (կրթության և գիտության նախարար) և գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը (ռազմական գործում)։ Այդ ժամանակ ես երիտասարդ գիտությունների թեկնածու էի, ով լավ ծանոթ էր մաթեմատիկայի, ֆիզիկայի և կենսաբանության հիմնական գիտնականների ներուժին: Ինչ-որ պահի կանգնած էր համալսարանի նոր ռեկտորի նշանակման հարցը։
Խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանն ինձ խնդրեց ներկայացնել այդ մասին իմ բոլոր տեղեկությունները, և մենք երեք օր անընդմեջ զրուցում էինք այդ մասին։ Արդյունքում համալսարանի ռեկտոր նշանակվեց ականավոր մաթեմատիկոս, ակադեմիկոս Նորայր Առաքելյանը: Ահա այսպիսի վերաբերմունք կար այն ժամանակ պրոֆեսիոնալների ընտրության հարցում։
Իմ կարծիքով, դա Հայաստանում վերջին շրջանն էր, երբ լուրջ էին վերաբերվում պրոֆեսիոնալիզմին։
Հետագա բոլոր կառավարիչները գաղափար չունեին, որ պաշտոնյաների պրոֆեսիոնալիզմը պետության բարգավաճման երաշխիքն է՝ նրանք ամբողջովին անտեսեցին դ