ՉԺՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ Իրանին ռшզմական մատակարարումների վերաբերյալ ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների նամակագրությունից



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Չինաստանի արտաքին գործերի գերատեսչությունը տեղեկություն չունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի միջև Իրանին ռազմական մատակարարումների վերաբերյալ նամակների փոխանակման մասին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Չինաստանն արդեն բազմիցս հայտարարել է Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ իր հաստատուն դիրքորոշման մասին, սակայն ձեր նշած կոնկրետ հարցի վերաբերյալ ես տեղեկություն չունեմ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։

Ինչպես հստակեցրել է ԱԳՆ ներկայացուցիչը, ԱՄՆ նախագահի՝ ՉԺՀ սպասվող այցի կապակցությամբ կողմերը պահպանում են շփումները։

Ապրիլի 15-ին Թրամփը Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ երկու երկրների առաջնորդները վերջերս նամակներ են փոխանակել։ Նրա խոսքով՝ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահին պատասխան ուղերձ է հղել, որում հերքել է Իրանին սպառազինություն փոխանցելու մասին տեղեկությունը։




Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment