Երևանի քաղաքապետարանը ջանում է փոխել պատկերը. նախարար

Երևանի քաղաքապետարանը ջանում է փոխել պատկերը. նախարար

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ նախորդ տարիների ընթացքում Երևանում ենթակառուցվածքների կառուցման ու վերակառուցման ուղղությամբ համապատասխան միջոցներ չեն ներդրվել։

«Եւ Երևանի քաղաքապետարանի գործընկերները իրականում ջանում են այս պատկերը փոխելու համար։ Բայց պետք է հասկանանք, որ խոսքը գնում է շուրջ 1500 կմ ճանապարհի մասին, որի զգալի մասի վրա հիմնանորոգման աշխատանքներ 20-30 տարի չեն իրականացվել։ Հիմա մեծ միջոցներ են հատկացվել պատկերը փոխելու ուղղությամբ, և կարճ ժամանակահատվածում պատկերի փոփոխությունը ՀՀ բոլոր քաղաքացիների համար տեսանելի կլինի»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment