Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ, նաև կին թեկնածու – Նորություններ 16.04.2026

Բերման են ենթարկվել գործընկերներս, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու, եւ մեր համակիրները։ Այս մասին հայտնում է փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:

“Առավոտվանից խոչընդոտում են փաստաբանների մուտքը։

Ուղեւորվում ենք Հակակոռուպցիոն կոմիտե (հասցե՝ Մոսկովյան 1):
Ավելի եք մոտիվացնում մարդկանց նորմալ իրավական երկրում ապրելու համար պայքարել”,- գրել է Մելոյանը:

Leave a Comment