Ադրբեջանում տեղի է ունեցել այսպես կոչված «Իրևանի» պատմության մասին գրքի շնորհանդես


Միջազգային


Ադրբեջանի Մաքսուդ Իբրահիմբեկովի անվան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ բանասիրության դոկտոր և պրոֆեսոր Ֆարիդա Սաֆիևայի այսպես կոչված «Իրևան. պատմության և կորուսյալ ժառանգության արձագանքները» գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։

Ադրբեջանական Report-ի տվյալներով՝ շնորհանդեսին մասնակցել են Լեյլա Ալիևան և Ալենա Ալիևան։

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Աբբասգուլու Աղա Բաքիխանովի անվան պատմության և ազգագրության ինստիտուտի Արևմտյան Ադրբեջանի պատմության բաժնի վարիչ և գրքի խմբագիր Ջաբի Բահրամովը ընդգծել է նախագծի կարևորությունը թե՛ պատմական, թե՛ իրավական տեսանկյունից։ 

Ոչ կառավարական կազմակերպություններին պետական ​​աջակցության գործակալության գործադիր տնօրեն Այգուն Ալիևան ընդգծել է նման գրքերի պատրաստման և հանրությանը ներկայացնելու կարևորությունը։


Leave a Comment