Իսրայելի և Լիբանանի առաջնորդները բանակցություններ կանցկացնեն այսօր. Թրամփ


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդները բանակցություններ կվարեն այսօր:

Սպիտակ տան ղեկավարը այս մասին հայտարարել է իր Truth Social էջում։

«Երկու երկրների առաջնորդների վերջին զրույցից անցել է երկար ժամանակ, ավելի ճշգրիտ՝ 34 տարի։ Դա տեղի կունենա ապրիլի 16-ին։ Հիանալի է», – գրել է նա։

Հավելենք, որ ավելի վաղ իսրայելական ու լիբանանյան աղբյուրները հայտնել էին, որ բանակցությունները տեղի կունենան ԱՄՆ-ում:


Leave a Comment