Ադրբեջանը հայտնել է Հայաստանից ապրանքների առաջին ներմուծման մասին




 

sputnik. Այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5,8 մլն դոլարի արտադրանք:


 


Ադրբեջանն այս տարվա մարտին առաջին անգամ ապրանքներ է ներկրել Հայաստանից։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ վկայակոչելով Պետական մաքսային կոմիտեի տվյալները։


 


Նշվում է, որ ներմուծման գումարը կազմել է ընդամենը 960 դոլար։ Այլ մանրամասները չեն հաղորդվում:


 


Բացի այդ, այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5,8 մլն դոլարի արտադրանք:


 


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, այս տարվա փետրվարին ԱՄԷ-ում կայացած հանդիպման ժամանակ գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև երկկողմ առևտրի մեկնարկի կապակցությամբ և հայտարարել, որ կշարունակեն ուսումնասիրել դրա ընդլայնման հնարավորությունները:


 


 


Leave a Comment