10:00 Լուրերը մեկ տողով. Բանկային նոր պահանջներ ԱՄՆ-ում, Բուշերի ԱԷԿ-ի աշխատակիցների տարհանում Հայաստանով

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

·  Ռուսաստանը նավթի պատժամիջոցների ժամանակավոր մեղմացումից ստացել է մոտ 2 միլիարդ դոլարի օգուտ:

·  Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ հնարավոր պատերազմին և բանակցում Լիբանանի հետ «Հեզբոլլահի» հեռացման շուրջ:

·  Պենտագոնը գաղտնի նախապատրաստություններ է սկսել Կուբայում հնարավոր ռազմական միջամտության համար:

·  Պակիստանը վերացրել է կրիպտոարժույթների օգտագործման սահմանափակումները՝ միջազգային գործընկերների հետ մերձեցման ֆոնին:

·  ԱՄՆ զինված ուժերը Խաղաղ օվկիանոսում հարվածել են թմրաշրջանառությամբ զբաղվող նավի՝ սպանելով երեք մարդու:

·  ԱՄՆ բանկերը շուտով պարտավոր կլինեն հաճախորդներից պահանջել քաղաքացիության վերաբերյալ տվյալներ:

·  «Բուշեր» ատոմակայանի 94 աշխատակից Հայաստանի տարածքով Իրանից տարհանվել է Ռուսաստան:

·  Մրգաշենում տեղի ունեցած սպանության գործով երկու եղբայրներ, այդ թվում՝ անչափահաս, կալանավորվել են:

·  ԿԳՄՍ նախարարության նախկին պաշտոնյաները դատարանում հաղթել են նախարար Ժաննա Անդրեասյանին:

  

Leave a Comment