Իրանի «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների տարհանման շրջանակներում ապրիլի 15-ին Իրանից Հայաստան Ագարակի անցակետով ժամանած Ռուսաստանի ևս 94 քաղաքացի վերադարձել է ՌԴ, հայտնում է Երևանում ՌԴ դեսպանատունը:
Նշվում է, որ Երևանից Մոսկվա հատուկ չվերթով մեկնած Ռուսաստանի քաղաքացիների հետ միասին դուրս են բերվել նաև Բելառուսի քաղաքացիներ:
Մարտի 28-ից սկսած «Բուշեր» ատոմակայանից Ռուսաստան էին տարհանվել «Ռոսատոմ»-ի աշխատակիցները: «Ռոսատոմն» էլ հայտարարել էր, որ հարված է հասցվել ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի անմիջապես հարակից տարածքին։
