Հայաստանում ապրիլի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 14-16 աստիճան, երեկոյան՝ 11-13 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 6-11 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-10 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 7-10 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 10-13 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 11-14 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 4-8 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 13-16 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 14-17 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 5-8 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 5-8 աստիճան։ Արցախում կանխատեսվում 14 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։
