Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում են ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքները

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել է, որ 2026թ. մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի (դրոնների) ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը։

Նշվում է, որ որոշումը պայմանավորված է անվտանգության նկատառումներով՝ կապված Հայաստանի Հանրապետությունում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումներըի (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն), և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցության հետ։

Ավելի ուշ գերատեսչությունը մանրամասնել է, որ արգելքը չի վերաբերում առևտրային (կոմերցիոն) կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքներին, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում իրականացվող թռիչքներին

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ օդային տարածքում արգելվում են ոչ առևտրային գործարարական թռիչքները, ուսումնական թռիչքները, անձնական թռիչքները, գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար թռիչքները, անօդաչու օդանավերով (դրոններով) ցանկացած բնույթի թռիչքները։

Leave a Comment