Ապրիլի 15-ին՝ Բուշերի ԱԷԿ-ի աշխատակիցների տարհանման վերջին փուլի ընթացքում, ՌԴ են վերադարձել 94 Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք Իրանից Հայաստան էին ժամանել Նուրդուզ/Ագարակ սահմանային անցակետով։
Երևանից Մոսկվա հատուկ չվերթով մեկնած Ռուսաստանի քաղաքացիների հետ մեկտեղ տարհանվել են նաև Բելառուսի քաղաքացիներ։
«Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ իշխանություններին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աշխատակիցների հարմարավետ տեղափոխման կազմակերպման գործում ցուցաբերած արձագանքման և օգնության համար»,- հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։
