ԱՄՆ-ն և Իրանը մոտ են կարգավորման համաձայնագրի հասնելուն․ ԶԼՄ – armeniatoday.am

ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հակամարտության կարգավորման համաձայնագրի հասնելուն, հայտնում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։

Ըստ նրանց հաղորդագրությունների՝ «ամերիկացի և իրանցի բանակցողները երեքշաբթի օրը առաջընթաց են գրանցել՝ մոտենալով պատերազմի ավարտի շրջանակային համաձայնագրի»։ Սակայն, պորտալի ԱՄՆ վարչակազմի աղբյուրները խոստովանում են, որ «համաձայնագիրը երաշխավորված չէ՝ հաշվի առնելով կողմերի միջև էական տարաձայնությունները»։

Axios-ը գրում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցությունների նոր փուլը «հավանաբար տեղի կունենա առաջիկա օրերին՝ մինչև հրադադարի ժամկետի լրանալը»։

Այսօր ավելի վաղ պակիստանյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները հաջորդ շաբաթվա վերջին Իսլամաբադում կանցկացնեն բանակցությունների երկրորդ փուլը։ Միջնորդական ջանքերի շրջանակներում Պակիստանի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը և ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին ժամանել էին Իրան։

Ապրիլի 8-ին Իրանն ու ԱՄՆ-ն հայտարարել էին երկշաբաթյա հրադադարի մասին։ Ապրիլի 11-ին Պակիստանում տեղի ունեցած բանակցություններն ավարտվել էին առանց համաձայնության ձեռքբերման։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել էր, որ Վաշինգտոնը բանակցություններում հասել է «զգալի առաջընթացի», և այժմ «գնդակն Իրանի դաշտում է»։

Leave a Comment