Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, հայտնում են Թուրքիայի ՆԳՆ-ից։
«Միլլիեթ»-ի փոխանցմամբ՝ ձերբակալվել է նաև զինված հարձակումն իրականացրած ութերորդ դասարանցու հայրը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում մեկ օրվա ընթացքում երկրորդ դպրոցն է հարձակման ենթարկվել։ Քահրամանմարաշ քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կան երկու տասնյակից ավելի վիրավորներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: