Բաքվում բարձրացրել ենք գերիների հարցը. այցը դրական ազդեցություն ունեցավ գործընթացի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բաքվում բարձրացրել ենք գերիների հարցը. այցը դրական ազդեցություն ունեցավ գործընթացի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Radar զրույց»-ի այսօրվա հյուրն է «Հայկական խորհրդի» ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանը

Անդրադառնալով օրերս «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջան կատարած այցին՝ Մինասյանը նշեց, որ այս շփումները բավական կարևոր են.

«Կարևոր է կոտրել երկու հասարակությունների միջև առկա սառույցը, որովհետև երեսուն տարի փաստացի շփումներ չեն եղել։ Ցավոք, երբ հայ փորձագետն այցելում է Ադրբեջան, կամ ադրբեջանցի փորձագետը՝ Հայաստան, դա համարվում է պատմական իրադարձություն։ Կարծում եմ՝ կարևոր է, որ սա դառնա նորմալ շփում, որովհետև ցանկացած հակամարտության դեպքում, երբ գործընթացը մտնում է կարգավորման փուլ, քաղհասարակության ներգրավումը խիստ անհրաժեշտ է»։

Նարեկ Մինասյանի խոսքով՝ երկու երկրների միջև կան հարյուրավոր կուտակված խնդիրներ, որոնք տասնամյակներով չեն լուծվել.

«Մեր այս նախաձեռնությունը որոշակիորեն ստանձնում է աջակցողի դեր՝ նոր գաղափարներ ստեղծելու և որոշում կայացնողներին առաջարկելու համար։ Մի օրինակ բերեմ. ցամաքային սահմանահատումը, որը, նախ, ադրբեջանական կողմն անցավ, ապա մենք՝ հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատված հատվածով։ Սա մեր նախաձեռնության գաղափարներից մեկն էր, որն արժանացավ կողմերի կառավարությունների աջակցությանը։ Սա բավական կարևոր փաստ է և ունի խորհրդանշական մեծ նշանակություն»։

Փորձագետը հավելեց, որ երբ մի երկրի քաղաքացին հատում է մյուս երկրի տարածքը՝ հետևելով բոլոր ընթացակարգերին և սահմանապահների հսկողությանը, դա հստակ ուղերձ է առ այն, որ տվյալ երկիրը ճանաչում է սահմանի գոյությունը, սահմանազատված հատվածը, ինչպես նաև դիմացի երկրի օրենսդրությունը, իրավազորությունն ու ընթացակարգերը։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment