Հաղորդում՝ «Կենդանի ձայնադարան»։ Թեման՝ Նվիրվում է նշանավոր կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գրիգոր Հախինյանի ծննդյան 100-ամյակին, ստեղծագործական ժառանգությանը և նրա անգնահատելի ավանդին հայ երաժշտարվեստում:
Ստուդիայում՝ Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլ Գեղարվեստական ղեկավար՝ Ռուբեն Մաթևոսյան, Դիրիժոր՝ Աշոտ Պետրոսյան, Մենակատարներ՝ Հրանտ Մուրադյան, Տիրուհի Մելիքսեթյան։
Կոմպոզիտորը ստեղծել է օպերաներ, բալետներ, կանտատներ, օրատորիաներ, սիմֆոնիաներ, կոնցերտներ, գործիքային և վոկալ երկեր, ինչպես նաև երաժշտություն կինոնկարների և դրամատիկական ներկայացումների համար։ Նա մշակել է ժողովրդական և աշուղական բազմաթիվ երգեր։