Թրամփ․ Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը մոտենում է ավարտին, սակայն դեռ վերջնականապես չի կարգավորվել։

Fox News-ին տված հարցազրույցում նա նշել է, որ, իր գնահատմամբ, Իրանը շահագրգռված է համաձայնության հասնելու հարցում։ «Կարծում եմ՝ հակամարտությունը մոտենում է ավարտին, բայց դեռ չի ավարտվել։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Նրանք ցանկանում են գործարք կնքել»,– ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ ստիպված է եղել դիմել ուժի կիրառման՝ Իրանի միջուկային ծրագրի զարգացումը կանխելու նպատակով։

«Եթե չմիջամտեինք, այսօր Իրանն արդեն կունենար միջուկային զենք»,– նշել է նա։

Leave a Comment