Կրակոցներ Թուրքիայի դպրոցում. զոհվել է 9 մարդ, տասնյակները վիրավորվել, ահաբեկիչը ինքնասպան է եղել

Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է ինը մարդու։ Այս մասին հայտնել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը։ Նախարարության տվյալներով՝ միջադեպի հետևանքով վիրավորվել է նաև 20 մարդ։

Նահանգապետ Մյուքերեմ Ունլյուերի խոսքով՝ հարձակվողը, որը աշակերտ էր, ինքնասպան է եղել։ «Նա դպրոց է եկել հինգ զենքով, որոնք, ըստ երևույթին, պատկանում էին իր հորը՝ նախկին ոստիկանին», — պարզաբանել է Ունլյուերը։

Ոստիկանությունը ձերբակալել է Ուգուր Մերսինլիին՝ Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքի դպրոցում կրակ բացած դեռահասի հորը, հաղորդում է TGRT Haber-ը։

Հիշեցնենք, Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքի դպրոցում տեղի է ունեցել զինված հարձակում։ Դեպքը տեղի է ունեցել Օնիկիշուբաթ շրջանի Այսեր Չալըք Օրտաոկուլու դպրոցում։

Երեքշաբթի օրը նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել նաև Շանլիուրֆա նահանգի ավագ դպրոցում, որտեղ դպրոցում զինված հարձակման հետևանքով վիրավորվել է 16 մարդ, որից հետո հարձակվողը, որը նախկին աշակերտ էր, ինքնասպան է եղել։

Leave a Comment