ՌԴ-ի հետ չենք վիճել և չենք վիճելու. հարաբերւություններն ամենաբարձ մակարդակի վրա են. վարչապետ

ՌԴ-ի հետ չենք վիճել և չենք վիճելու. հարաբերւություններն ամենաբարձ մակարդակի վրա են. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններն այսօր գտնվում են ավելի բարձր մակարդակի վրա, քան երբևէ եղել են։

«Նայե՛ք Հայաստանի ու Ռուսաստանի միջև շփումների դինամիկան և համեմատե՛ք նախորդ շրջանների հետ՝ հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների ու այցերի հաճախականությունը»։

Վարչապետի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր սադրիչ հայտարարություններ են անում, նաև ցանկանում են կաթվածահար անել ԵԱՏՄ-ն. «Ուզում եմ հիշեցնել, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք և այն հինգ երկրներից մեկը, որոնք որոշումներ են կայացնում։ Այդ մարդիկ, ովքեր սադրանքների են դիմում, ուզում են ԵԱՏՄ-ն՝ որպես կազմակերպություն, ոչնչացնել։ Ավելի լավ է՝ ԵԱՏՄ-ն սադրանքների մեջ չներքաշեն։ Ես ասում եմ՝ ՌԴ-ի հետ չենք վիճել և չենք վիճելու»,- ասել է վարչապետը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment