Իրանը չինական արբանյակ է օգտագործել ամերիկյան բազաներին հարվածելու համար


Միջազգային


Իրանը համակարգել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների վրա հարվածները՝ օգտագործելով չինական հետախուզական արբանյակ։ Այս մասին հաղորդել է Financial Times-ը՝ հղում անելով փաստաթղթերին։

Խոսքը վերաբերում է արբանյակին, որը Իրանը ձեռք է բերել 2024 թվականին՝ արձակումից անմիջապես հետո։ 2024 թվականի հունիսին Չինաստանի «Սինհուա» լրատվական գործակալությունը հաղորդել է «Գուոշենսինգ-1» (Ceres-1) առևտրային հրթիռով երեք արբանյակ ուղեծիր արձակելու մասին։

Դրանց թվում էր նաև TEE-01B արբանյակը։

Նույնիսկ ԱՄՆ հարձակումներից առաջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  հասանելիություն է ստացել չինական «Emposat» ընկերության կողմից շահագործվող առևտրային ցամաքային կայաններին, որոնց միջոցով կառավարվում էր TEE-01B արբանյակը։ Ընկերության ցանցերը ծածկում են Ասիան, Լատինական Ամերիկան ​​և այլ տարածաշրջաններ։

Իրանի հրամանատարությունն արբանյակն օգտագործել է ԱՄՆ ռազմական օբյեկտները վերահսկելու համար։


Leave a Comment