«Քաղաքացիական պայմանագիրը» ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ – Նորություններ 15.04.2026

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 17:40-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Ազգային ժողովի՝ սույն թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար գրանցվելու նպատակով, իր ընտրական ցուցակը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ՀՀ օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթղթերի հետ միասին:

Հիշեցնենք, որ քաղաքական ուժերի հայտերը ԿԸՀ–ն ընդունում է ապրիլի 13–ից մինչև ապրիլի 23–ը։ Դրանից հետո ևս 10 օր կտևի այդ հայտերի գրանցումը։

 

Leave a Comment