ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկյացրել Սամվել Կարապետյանի դատական նիստից

Հակակոռուպցիոն դատարանի բակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ այսօրվա նիստի հիմնական նպատակն է պարզել՝ արդյո՞ք դատարանը կընտրի ժողովրդավարության ուղին, ինչը թույլ կտա Սամվել Կարապետյանին ներգրավվել նախընտրական քարոզարշավում։ Ըստ նրա՝ գլխավոր հարցն այն է, թե արդյոք Սամվել Կարապետյանը կկարողանա լինել բոլոր քաղաքներում և մասնակցել նախընտրական գործընթացներին։

Նարեկ Կարապետյանը նշել է, որ դատախազությունը միջնորդում է տնային կալանքը երկարաձգել ևս երեք ամսով։ Կուսակցության անդամի պնդմամբ՝ այդ քայլով փորձ է արվում երեք ամիս շարունակ խոչընդոտել Սամվել Կարապետյանի շփումը ժողովրդի հետ։

Մանրամասները` տեսանյութում:

Leave a Comment