Լրագրողների հետ զրույցում քաղաքացին վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի լավ է ճանաչում՝ դաս է տվել։
«Նա սովետի ժամանակվա 3-ի աշակերտ էր, սկի հայերեն նախադասություններ չէր կարողանում կազմել, ուր մնաց՝ ռուսերեն»,- ասաց կինը՝ հավելելով, որ փակագծեր է բացելու։
«Ես աշխատում էի «Литературная Армения»-ի խմբագրությունում՝ որպես խմբագրի տեղակալ, մեզ առաջարկեցին հոդված գրել և անմեղ մարդուն դարձնել մեղավոր, ինչպես Սամվել Կարապետյանի դեպքն է, մենք բոլորս հրաժարվեցինք՝ մի քանի խմբագրություններով։ Նիկոլը սկսնակ լրագրող էր, գտան նրան, մարդը 800 դոլար վերցրեց, այդ օրվանից ինքը ծախվեց մինչև օրս»,- հավելեց նա։