Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ խաղաղությունը դեռ նոր է ու մանուկ և մեր ամենօրյա խնամքի կարիքն ունի։
«Մանավանդ այսօր, երբ այդ մանուկ խաղաղությունը դարձել է «պատերազմի եռագլուխ» կուսակցության և նրանց սատարող ուժերի հիմնական թիրախը»,- ասել է վարչապետը։
Նա նշել է, որ «պատերազմի եռագլուխ» կուսակցությունը խոսում է խաղաղությունը վերաբանակցելու մասին. «Իսկ կներեք, ո՞վ կարող է ապացուցել, որ այդ վերաբանակցման արդյունքում փաստաթուղթն ավելի լավն է լինելու։ Այսօր այդ ուժերը հանդես են գալիս Ղարաբաղը և հարակից շրջանները պարունակող քարտեզներով ու դրանք խորհրդանշող դրոշներով»,- ասել է նա՝ հավելելով, որ այս տրամաբանության զարգացումը պատերազմն է։
