Ինչո՞ւ Իշխանի շուրթերով հիմա հնչեց «միասնական հանրահավաքի» առաջարկը` երկու պատճառով. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ)


ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Քոչարյանն ընդդիմությանն առաջարկում է միասնական հանրահավաք անել: Լրիվ լուրջ՝ նայեք:

 

Սովետական բյուրոկրատիան մի ունիկալ գործիք ուներ՝ հենց ինչ-որ հնչեղություն ստացած հարց ուզում էին մեռցնել, արագ էդ թեմայով զբաղվող հատուկ հանձնաժողով էին ստեղծում: Տենց էդ հարցը մոռացվում-գնում էր:

 

«Ունդդիմություն» Քոչարյանի հանձնաժողովն էլ, ոնց 2020-2023 թթ. արդեն գիտենք, հանրահավաքն է:

 

Ինչո՞ւ Իշխանի շուրթերով հիմա հնչեց «միասնական հանրահավաքի» առաջարկը:

 

Երկու պատճառով.

 

1.) Մարդկանց աչքերը բացվում են՝ քաղաքական օրակարգի թեմա է դառնում Քոչարյանի՝ ընտրապայքարից դուրս գալու, ու այդ եղանակով ընդդիմության միավորման, ձայներ չփոշիացնելու ու մեկ ճակատով ընտրությանը գնալու գերհարցը:

 

Ահա, նման առաջարկով Քոչարյանը մոլորեցնում ու թոզ է փչում ժողովրդի բացվող աչքերին, իբր ինքը ևս կողմ է ընդդիմության «համախմբմանը»: Մարդիկ իրենից պահանջում են դուրս գալ ընտրապայքարից, որ ընդդիմությունը մեկ ճակատ կազմի, ձայներ չփոշիանա, որ հունիսի 7-ին հաղթեն Նիկոլին, ինքն ասում է եկեք բոլորով հավաքվենք մեկ անգամ ևս զիլինա խաղանք:

 

Իսկ թե Կարապետյանն ու Ծառուկյանը միամիտ համաձայնվեն ու Քոչարյանի հետ նույն հարթակում կանգնեն, նիկոլենց էլ ուրիշ ոչ մի բան պետք չի՝ մինչև հունիսի 5-ը անդադար կկրկնեն՝ բա որ ասում ենք նրանք Քոչարյանի ձայն բերողնե՞րն են, որ Քոչարյանին դարձնեն վարչապե՞տ: Ինչպես արդեն անում են: Դեռևս առանց փաստերի:

 

2.) Քանի որ շա՜տ լավ գիտի, որ ինքը ոչ միայն 8 %-ի ընտրական շեմը չի հաղթահարելու, այլև ինքնուրույն հանրահավաք հրավիրելու մարդկային բավարար ռեսուրս անգամ չունի, վիկոյական տրյուկ է անում:

 

Որ հանրահավաքի հաջորդ օրը քարոզչական կոյուղիներով տարածի՝ ժողովուրդն սպասու՜մ էր Քոչարյանին, նրա կոչով հազարավոր մարդիկ դուրս եկան փողո՜ց, մեր կրկնակի ու համարյա եռակի փրկի՜չը և այլն: Քաղաքական կլասիկ պարազիտություն՝ հարսի հետույքով փեսային լավություն անելու նման մի բան:

 

Ես լինեի Սամվել Կարապետյանի, Ծառուկյանի ու մյուսների տեղը, հրապարակային կոնտրառաջարկ կանեի Քոչարյանին:

 

1.) Հարց չկա, միասին հանրահավաք ենք անում: Բայց հանրահավաքը պիտի ղեկավարես անձամբ դու՝ Ռոբերտ Քոչարյանդ: Ոչ թե թաքնվես այլոց մեջքի հետևում, այլ անձամբ պիտի ղեկավարես այն:

 

2.) Հանրահավաքից հետո էլ, ոչ թե ֆանարիկներով երթ ենք անում ու ցրվում տներով, այլ գնում ենք լրիվ սահմանադրական եղանակով իշխանությունը վերցնելու: Քեզ առաջադրում ենք վարչապետի թեկնածու, Նիկոլին անվստահություն հայտնելու նախագիծը մուտք ենք անում ԱԺ, ու փողոցից տուն չենք գնում մինչև հանրային ճնշմամբ Նիկոլին ԱԺ-ով չհանենք:

 

Լավ առիթ է. կյանքում գոնե մեկ անգամ թող Քոչարյանը փորձի ինքնուրույն իշխանություն վերցնել: Չեմ ասում հաջողի՝ գոնե փորձի: Չեմ ասում՝ պահի, գոնե վերցնի:

 

Թե չէ, մարդը 10 տարի նշանակովի նախագահ եղավ, տենց էլ չհասկացավ, թե ինչ բան է իշխանությունն իրականում, ոնց է այն ձեռք բերվում ու պահվում, հիմա էլ 8 տարի նշանակովի «ընդդիմություն» է, էլի չի հասկանում, թե ինչ բան է ընդդիմությունը:

 

Հ.Գ. Բոլորս էլ իրականում ամեն ինչ շատ լավ հասկանում ենք…

 

Տղեքն էին ափսոս:

 

Ղարաբաղն էր ափսոս»:

Leave a Comment