Բառիս բուն իմաստով մաֆիայի դեմ ենք պայքարում. Փաշինյան

Բառիս բուն իմաստով մաֆիայի դեմ ենք պայքարում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ադրբեջանական նավթամթերքի ներկրման մասին, նշել է, որ այն վերջին գործոնն էր, որով ավարտվեց նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդման 8-ամյա գործընթացը։

«Մեր քաղաքացիները հարցնում են՝ ինչո՞ւ 8 տարի։ Պատասխանը շատ պարզ է. որովհետև մենք ոչ թե պարզապես գործողություն ենք անում, այլ բառիս բուն իմաստով պայքարում ենք մաֆիայի դեմ, որը երբեմն տարբեր վայրերում տարբեր ճյուղեր ունի»,- նշել է վարչապետը։

Վարչապետն ընդգծել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամը ՀՀ քաղաքացիներն ու տնտեսությունը շատ ավելի շոշափելի կզգային թե՛ նավթամթերքի գնաճի, թե՛ մատակարարումների առումով, եթե այս ժամանակահատվածում տեղի ունեցած չլիներ Հայաստանի համար ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը։

«Ի հեճուկս միջազգային բարդ իրադրության՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ՀՀ-ի և թե՛ Ադրբեջանի կառավարությունները տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբացումն ու TRIPP նախագծի իրագործումը համարում են առաջնահերթություն»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment