Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց



Գործարար և բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն դատարանից։



Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստը։ Պաշտպանական կողմը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել, իսկ դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել տնային կալանքը:


«Նիստը կշարունակվի ապրիլի 17-ին` ժամը 13:30-ին»,- հայտնեցին դատարանից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment