Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն առաջին անգամ օգտագործել է անօդաչու թռչող սարք, որը հագեցած է օպտիկական համակարգով, որը դժվարացնում է դրա հայտնաբերումը Իսրայելի կողմից:
Իսրայելական պետական KAN հեռարձակողի հաղորդմամբ՝ երեկ Իսրայելի հյուսիսային տարածք է արձակվել առնվազն 40 անօդաչու թռչող սարք, որոնցից մի քանիսը խոցվել են, իսկ մյուսները պատճառել զգալի վնասներ։
Այս անօդաչու թռչող սարքը, ըստ տեղեկությունների, համարվում է ժամանակակից օդային հարվածային զենք, որը դիմացկուն է կիբեռհարձակումներին և դժվար է հայտնաբերել և որսալ:
Ենթադրվում է, որ անօդաչուն կարող է մանևրել շենքերի ներսում, տեղափոխել մինչև 5 կգ պայթուցիկ նյութեր և ունի տասնյակ կիլոմետրերի թռիչքի շառավղ։