ՌԴ Պետդուման հաստատել է բանակը արտասահմանում օգտագործելու մասին օրինագիծը՝ ռուսներին պաշտպանելու համար

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները առաջին ընթերցմամբ ընդունել են օրինագիծ, որի դրույթները նախագահի որոշմամբ թույլ կտան արտասահմանում զինված ուժեր օգտագործել՝ հետապնդումների ենթարկվող Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու համար: Այս մասին հայտնել է РБК-ն: Կողմ է քվեարկել 413 պատգամավոր։

Օրինագիծը ներկայացնող պետքարտուղար-պաշտպանության փոխնախարար Աննա Ցիվիլևան ընդգծել է, որ այն նպատակ ունի ստեղծելու իրավական հիմքեր՝ Ռուսաստանի քաղաքացիներին այլ երկրներում «քրեական և այլ հետապնդումներից» պաշտպանելու համար։

Կառավարության ներկայացրած օրինագիծը թույլատրում է միջոցներ ձեռնարկել ձերբակալված կա՛մ կալանավորված, կա՛մ օտարերկրյա դատարանների որոշումների համաձայն քրեական կամ այլ հետապնդման ենթարկվող ռուսներին պաշտպանելու համար։ Դա վերաբերում է միայն այն դատական գործողություններին, որոնցում Ռուսաստանը կողմ չէ, և որոնց իրավասությունը հիմնված չէ Ռուսաստանի հետ կնքված միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա։

Leave a Comment