Վենսը հպարտացել է, որ դադարեցվել են Ուկրաինայի համար զենքի գնումները

Վենսը հպարտացել է, որ դադարեցվել են Ուկրաինայի համար զենքի գնումները

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնն ամբողջությամբ դադարեցրել է Ուկրաինայի համար սեփական միջոցներով զենքի գնումն ու դրա տեղափոխումը հակամարտության գոտի։ 

Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմը հստակ դիրքորոշում է փոխանցել եվրոպական գործընկերներին. եթե Եվրոպան ցանկանում է շարունակել զինել Ուկրաինային, ապա պետք է դա անի սեփական ֆինանսական միջոցների հաշվին։

«Մենք Եվրոպային ասացինք. եթե ուզում եք զենք գնել, կարող եք, բայց ԱՄՆ-ն այլևս այն չի գնելու կամ չի ուղարկելու Ուկրաինա»,- ասել է նա։

Վենսն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները վերջնականապես «դուրս է եկել այդ բիզնեսից», և ինքը հպարտանում է Սպիտակ տան այս որոշմամբ։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment