Ռուսական նավթի դեմ ԱՄՆ պատժամիջոցները վերականգնվել են – armeniatoday.am

Ռուսական նավթի դեմ ԱՄՆ-ի կասեցված պատժամիջոցները վերականգնվել են, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Politico-ն։

Ըստ կայքի՝ պատժամիջոցներն ուժի մեջ են մտել այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը չի կարողացել երկարաձգել Ռուսաստանի համար սահմանված արտոնությունը։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չեղարկել էր մարտի 12-ից առաջ նավերի վրա բեռնված ռուսական նավթի և նավթամթերքի վաճառքի վրա դրված պատժամիջոցները։

Գործակալության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի կողմից տրված ընդհանուր լիցենզիան թույլ էր տալիս նման գործարքներ կատարել մինչև ապրիլի 11-ը։

Leave a Comment