Չարլզ III-ը կայցելի ԱՄՆ | Radar Armenia

Չարլզ III-ը կայցելի ԱՄՆ

Բուքինգհեմյան պալատից հայտնել են, որ ապրիլի 27-ից 30-ը Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և թագուհի Կամիլան կայցելեն Վաշինգտոն, Նյու Յորք և Վիրջինիա՝ մասնակցելով մի շարք հանրային միջոցառումների, որոնք նվիրված են ԱՄՆ անկախության 250-ամյակին։

Չարլզը և Թրամփը առանձին հանդիպում կունենան, ինչպես նաև Կամիլան և Մելանիան։ Ավելի ուշ Չարլզը ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի համատեղ նիստում՝ դառնալով երկրորդ բրիտանական միապետը, ով նման ելույթ է ունենում․ նրանից առաջ դա արել էր նրա մայրը՝ թագուհի Էլիզաբեթ II-ը, որը 1991 թվականին ելույթ էր ունեցել Կապիտոլիումում։

Կկազմակերպվի նաև պետական ընթրիք և զոհված զինվորների հիշատակի արարողություն՝ «նշելու Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործընկերությունը», որը վերջին շաբաթներին որոշ լարվածություն է ապրել, քանի որ Մեծ Բրիտանիան հրաժարվել է ավելի խորը ներգրավվածություն ունենալ Իրանի դեմ պատերազմում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment