ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ պատերազմի ավարտի մասին Fox Business-ի լրագրող Մարիա Բարտիրոմոյի հետ հարցազրույցի ընթացքում։
Լրագրողը հրապարակել է տեսանյութ, որտեղ նշում է, որ հարցրել է Թրամփին՝ ինչո՞ւ է նա պատերազմի մասին խոսում անցյալ ժամանակով՝ պարզաբանելով՝ արդյոք ԱՄՆ-ի ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում ավարտվե՞լ են։
«Այն [պատերազմը] ավարտված է»,- ասել է նախագահը:
Ապրիլի 8-ին Իրանն ու ԱՄՆ-ը հայտարարել էին երկշաբաթյա հրադադարի մասին։ Ապրիլի 11-ին Պակիստանում տեղի ունեցած բանակցությունները ավարտվել էին առանց համաձայնության ձեռքբերման։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել էր, որ Վաշինգտոնը բանակցություններում հասել է «զգալի առաջընթացի», և այժմ «գնդակը Իրանի դաշտում է»։
Իսլամաբադում բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ։ Այս մասին ակնարկել է Թրամփը, գրում է The Guardian-ը:
