«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանն ազատ են արձակվել, նրանց նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն․ Գոհար Մելոյան



«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը և կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվեց վարչական հսկողություն։ Նրանք ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։



Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի և և կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանի ձերբակալությունների մասին։


Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեց երեկ հայտնել էին, որ բացահայտվել են բարեգործության արգելքի խախտման դեպքեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment