Չնայած քաղաքական դաշտում օրեցօր թեժացող կրքերին՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած ուժերից որևէ մեկը դեռ չի շտապում Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել առաջադրման փաստաթղթերը։
Արդեն երկրորդ օրն է՝ մեկնարկել են առաջադրումները։ Քաղաքական ուժերը մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 18:00-ը, պետք է առաջադրվեն՝ ԿԸՀ ներկայացնելով փաստաթղթերը։
Radar Armenia-ն ԿԸՀ-ից տեղեկացավ, որ երկրորդ օրը ևս առաջադրումներ չեն եղել։
ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը հորդորում է քաղաքական ուժերին չսպասել վերջնաժամկետին և նախապես ապահովել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ գործընթացից դուրս չմնալու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
