ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը, ըստ ամենայնի, տեղի կունենա հինգշաբթի



Լրագրող Արաշ Ազիզին հայտնել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաջորդ բանակցությունների հնարավոր ամսաթիվը։

«Մեծ հավանականություն կա, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հերթականյլ փուլը տեղի կունենա, ըստ ամենայնի, արդեն հինգշաբթի»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։

Մարտի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն մեկ շաբաթ՝ հավելելով, որ ռազմական հարվածները հետաձգվել են հինգ օրով։ Սակայն Իրանը հերքեց այս տեղեկությունը, իսկ Իսրայելը մերժեց Թրամփի առաջարկը։

 ԱՄՆ-ն և Իրանը ապրիլի 8-ի գիշերը համաձայնության եկան հրադադարի շուրջ՝ մինչև բանակցությունների ավարտը։ Իսրայելը նույնպես միացավ այս հայտարարությանը, սակայն մերժեց Լիբանանին հարվածելու պահանջը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment