Ղումաշյան Գոհարը որևէ կապ և առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ․ Ֆերոյան

Էմոցիոնալ ֆոնից զատ պետք է ակնհայտորեն փաստենք, որ մենք գործ ունենք բացարձակ ապօրինի քրեական հետապնդման հետ, որը ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քաղաքական հետապնդում։ Այս մասին հայտարարեց փաստաբա Արմեն Ֆերոյանը։ 

«Քաղաքական հետապնդումը դա այնպիսի դրսևորում է, որ ցանկացած իրավիճակին կարող են բերել, կպցնել և դրան տալ իրավական, այսպես ասած, քրեաիրավական երանգներ: Ղումաշյան Գոհարը որևէ կապ և առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Սա մենք համարում ենք ապօրինություն, քաղաքական հետապնդման դրսևորման առանձնահատուկ ձև, իսկ երբ որ այդ քաղաքական հետապնդումը դրսևորվում է ասենք մայրական հատուկ խնամք պահանջվող երեխայի ծնողի նկատմամբ, սա առավել քան մտահոգիչ և խնդրահարույց ենք համարում»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Leave a Comment