ՔՊ–ի 24-րդ համարը ևս բարեգործությամբ է զբաղվում. Մելոյանն ու Ալեքսանյանը մանրամասներ ներկայացրեցին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Մելոյան ու Ալիկ Ալեքսանյանը ներկայացրեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 24-րդ համար Լուսինե Ավետիսյանի՝ մարտի 2-ին կատարած գրառումը։ Հրապարակման մեջ Ավետիսյանը նշում է, թե հերթական տունն է գազաֆիկացվել Սպիտակի գյուղերից մեկում՝ «Փեթակ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ, որի նախագահը հենց Լուսինե Ավետիսյանն է։
«Այսինքն՝ ՔՊ-ին կարելի է բացահայտ բարեգործություն․․․Սա երկակի ստանդարտների հերթական դրսևորումն է։ Հարգելի հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերներ, կարող եք սա հանցագործության մասին հաղորդում համարել, գնալու՞ եք, բերմա՞ն եք ենթարկելու տիկնոջը»,- ասաց Մելոյանը։