Հոլիվուդում մեծ աղմուկ է | Radar Armenia

Հոլիվուդում մեծ աղմուկ է

Հոլիվուդում նոր աղմուկ է բարձրացել․ ավելի քան 1400 դերասան, ռեժիսոր և կինոգործիչ բաց նամակով հանդես են եկել՝ ընդդեմ Paramount-ի և Warner Bros. Discovery-ի միավորման ծրագրի։ Նրանց կարծիքով՝ այս գործարքը կարող է լրջորեն վնասել արդեն իսկ դժվարին փուլ անցնող ամերիկյան զվարճանքի ոլորտին։ Բաց նամակը ստորագրել են այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են Emma Thompson-ը, Ben Stiller-ը, Javier Bardem-ը և Rose Byrne-ը։ Նրանք զգուշացնում են, որ միավորումը «կավելացնի արդեն կենտրոնացված մեդիա դաշտի կենտրոնացումը»՝ նվազեցնելով մրցակցությունը։

Ի՞նչն է մտահոգում Հոլիվուդին

Նախագծվող գործարքը, որի արժեքը գնահատվում է մոտ 111 միլիարդ դոլար, կարող է ԱՄՆ-ում խոշոր կինոստուդիաների թիվը հասցնել ընդամենը չորսի։ Ըստ ստեղծագործողների՝ սա նշանակում է՝ ավելի քիչ աշխատատեղեր,  ֆիլմեր և սերիալներ,  ավելի սահմանափակ ընտրություն հանդիսատեսի համար։  Նույն դիրքորոշումն են կիսում նաև Kristen Stewart-ը, Kristin Scott Thomas-ը և Glenn Close-ը, որոնք ևս միացել են նամակին։ Հայտնի սցենարիստ Damon Lindelof-ը սոցիալական ցանցերում գրել է․ «Հոլիվուդյան միաձուլումները նշանակում են ավելի քիչ ֆիլմեր և սերիալներ, հետևաբար՝ ավելի քիչ աշխատանք։ Երբ երկու մեծ ստուդիա պատկանում են նույն ընկերությանը, դրանցից մեկը վերածվում է ուրվական քաղաքի»։

Այս գործընթացը տեղի է ունենում այն պահին, երբ զվարճանքի ոլորտը դեռ փորձում է վերականգնվել Covid-19 համավարակի հետևանքներից,  2023 թվականի գործադուլներից,  տեխնոլոգիական հսկաների մրցակցությունից և հանդիսատեսի վարքագծի փոփոխությունից։  Գործարքը դեռ վերջնական չէ․ այն պետք է հաստատվի բաժնետերերի և պետական կարգավորող մարմինների կողմից։ Սակայն արդեն պարզ է՝ Հոլիվուդը բաժանվել է երկու ճամբարի՝ մեկը վախենում է ստեղծագործական ազատության սահմանափակումից, մյուսը՝ տեսնում է նոր հնարավորություններ մեծ կապիտալի միջոցով։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment