ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Իսկ հիշո՞ւմ եք, որ մինչև 2018 թվականը եղած ընդդիմությունները, ի թիվս այլ նախընտրական խոստումների, խոստանում էին նաև իրենց տրված ձայները «պահել»։
Պահել, Կառլ, պահել… ֆիզիկապես պահել, այսինքն՝ թույլ չտալ, որ քվեատուփից դրանք հանվեն ու նետվեն աղբամանը։ Այ էդպիսի ժամանակներ էլ են եղել Հայաստանում, երբ ընդդիմության համար պատմական օրը ոչ թե երկու բառ իրար կապելն էր, այլ 20 քվեատուփ ավել «պահելը»»,- գրել է պատգամավորը։