Իսրայելի hարձակումների պատճառով ավելի քան 1 միլիոն քաղաքացի լքել է իր տունը. Լիբանանի նախագահ



Լիբանանի ավելի քան 1 միլիոն բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը իսրայելական հարձակումների պատճառով։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:



«Լիբանանի վրա իսրայելական հարձակումները հանգեցրել են լայնամասշտաբ մարդկային աղետի, որի հետևանքով ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը»,- հայտարարել է նախագահը։


Նրա խոսքով՝ Լիբանանը շտապ օգնության կարիք ունի, իսկ բնակչության տեղահանման հետևանքները զգալի կլինեն նույնիսկ հրադադարի հաստատումից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment