ԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած Էկոպարեկային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցողը` Շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը, ներկա չէր դահլիճում, իչը բարկացրեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին:
«Այստեղ չի՞, բա ինչի՞ այստեղ չի, պարզե՛ք՝ ուր է։ Քանի որ Կառավարության ներկայացուցիչը այստեղ չէ, ստիպված եմ 20 րոպե ընդմիջում հայտարարել։ Խնդրում եմ քարտուղարությանը շտապ կապվել և հասկանալ, թե որտեղ է փոխնախարարը»,- ասաց Ռուբինյանը