ԵՄ մի շարք երկրների իշխանություններ չեն ցանկանում թույլատրել նոր անդամակցություններ դաշինքին՝ ժողովրդական դժգոհության հնարավոր ալիքի պատճառով, որը կհանգեցնի աջ ծայրահեղական կուսակցությունների ամրապնդմանը: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ինը եվրոպացի դիվանագետների և պաշտոնյաների:
«Յուրաքանչյուր հաջորդ երկրի անդամակցության ժամանակ ազգային հանրաքվեների մասին մղձավանջները… նպաստում են ԵՄ մի քանի (անդամ պետությունների – խմբ.) մայրաքաղաքներում (Եվրամիությունը ընդլայնելու հարցում – խմբ.) դժկամությանը»,- ասվում է հրատարակության մեջ։
Politico-ն գրում է, որ ԵՄ նոր անդամների վերաբերյալ մտահոգությունները հատկապես արդիական են Ֆրանսիայի համար, որտեղ օրենքը պահանջում է հանրաքվե անցկացնել նոր անդամի թեկնածությունը հաստատելու համար: