Միգուցե Էրդողան-Փաշինյան ջերմ հարաբերությունները կարող են քվեների առումով խնդիրներ առաջացնել, դրա համար էլ Փաշինյանը խուսափել է մեկնել Անթալիա. Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հստակ չգիտի, այլ կարող է միայն ենթադրեություններ անել, թե ինչու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Անթալիայում կայանալիք դիվանագիտական ​​ֆորումին։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատգամավորը ներկայացրեց իր ենթադրությունները՝ նշելով.

«Միգուցե Էրդողան-Փաշինյան ջերմ, գրքի սեղմելու պահերը և հարաբերությունները որ կան, կարող է այս էլեկտորալ պրոցեսների ժամանակ որոշակի առումով, քվեների առումով իր համար խնդիրներ առաջացնի, դրա համար այս պահի դրությամբ միգուցե խուսափել է այդ հանդիպումից։ Դա կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ես այդ ենթադրությունն ունեն», – նշեց ընդդիմադիր պատգամավոր՝  հավելելով, որ այլ տեղեկություններ չունի։

Leave a Comment