Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին երեքշաբթի հայտարարել է, որ Իտալիան չի երկարաձգի Իսրայելի հետ պաշտպանության համաձայնագիրը։
«Ներկայիս իրավիճակը հաշվի առնելով՝ կառավարությունը որոշել է կասեցնել Իսրայելի հետ պաշտպանության համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը», — հայտարարել է վարչապետը Վերոնայում կայացած Vinitaly միջոցառման շրջանակում։
